Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան Ռոբ Փեյջին ազատել է Ուելսի գլխավոր մարզչի պաշտոնից։
49-ամյա Փեյջը ազգային հավաքականը գլխավորում է 2020 թվականի նոյեմբերից և 64 տարվա մեջ առաջին անգամ ուելսցիներին դուրս է բերել Աշխարհի առաջնության եզրափակիչ։ EURO-2020-ում նրա գլխավորությամբ թիմը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Ուելսի հավաքականը չկարողացավ նվաճել 2024 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգիր, իսկ հունիսին երկու անհաջող ընկերական հանդիպում անցկացրեց Ջիբրալթարի (0:0) և Սլովակիայի (0:4) հետ։
Արդյունքում որոշում է կայացվել երեքուկես տարվա աշխատանքից հետո բաժանվել Փեյջից։