ՈՒԵՖԱ-ն տուգանելու է Խորվաթիայի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիային այս թիմերի միջև Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպման ժամանակ սերբերի հասցեին երկրպագուների անպարկեշտ վանկարկումների համար։ Այս մասին հայտնում է AS-ը։
Ավելի վաղ Սերբիայի հավաքականը սպառնացել էր դուրս գալ EURO-2024-ից , եթե Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) չպատժի Ալբանիայի և Խորվաթիայի ազգային հավաքականների երկրպագուներին անպարկեշտ վանկարկումների համար։ Այս թիմերի երկրպագուները բղավում էին «Սպանեք սերբերին»։
Սերբիայի ֆուտբոլի ասոցիացիան նաև հայտնել է, որ պաշտոնական ծանուցում է ուղարկել ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսին EURO-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի Ալբանիայի և Խորվաթիայի հավաքականների (2:2) խաղում անպարկեշտ վանկարկումների վերաբերյալ: