«Տորինոյի» գլխավոր մարզիչը հեռացավ ակումբից

Թիմը լքել է «Տորինոյի» գլխավոր մարզիչ Իվան Յուրիչը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Տորինո» ֆուտբոլային ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել Իվան Յուրիչին և նրա օգնականներին այս երեք տարիների ընթացքում կատարած համատեղ աշխատանքի համար: Մաղթում ենք Ձեզ ամենայն բարիք Ձեր հետագա կարիերայում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Անցած մրցաշրջանում 48-ամյա սերբի գլխավորած «Տորինոն» զբաղեցրել է 9-րդ տեղը։