Բրիտանական պիցցաների ցանցը ծաղրել է Անգլիայի հավաքականի խաղը Գարեթ Սաութգեյթի գլխավորությամբ

Բրիտանական Domino’s Pizza UK պիցցերիաների ցանցը ծաղրել է Անգլիայի հավաքականի ելույթը Գարեթ Սաութգեյթի գլխավորությամբ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում։

«Եթե Սաութգեյթը ղեկավարեր Domino’s պիցցերիան», – մակագրել է Domino’s Pizza UK-ի SMM մենեջերը սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարը։

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը EURO-2024-ում մեկնարկել է Սերբիայի նկատմամբ տարած հաղթանակով (1:0): Խմբային փուլի 2-րդ տուրի խաղում անգլիացիները հանդիպեցին Դանիայի հետ։ Խաղը կայացել է նախօրեին՝ հունիսի 20-ին, Ֆրանկֆուրտի Deutsche Bank Park մարզադաշտում եւ ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։