Ռոնալդ Կուման. «Վերջին տարիներին մենք շատ ենք խաղացել Ֆրանսիայի հավաքականի հետ»

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կիսվել է EURO-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Ֆրանսիայի հետ կայանալիք հանդիպումից իր ակնկալիքներով։

«Լեհաստանի խաղից մենք սովորեցինք դասը, որ մենք պետք է բարձր մակարդակով խաղանք 90 րոպե, ոչ թե 60 րոպե: Բացի այդ, պետք է համբերատար լինել: Եվ միշտ հիշեք, թե ինչ կարող է պատահել, եթե կորցնեք գնդակը։

Վերջին տարիներին մենք շատ ենք խաղացել Ֆրանսիայի հավաքականի հետ։ Մենք գիտենք, թե ինչ է սպասվում։ Պետք է շատ լավ գործենք ցանկալի արդյունքի հասնելու համար»,- Կումանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հունիսի 21-ին Լայպցիգի մարզադաշտում կհանդիպեն Հոլանդիայի և Ֆրանսիայի հավաքականները։