Իսպանիան EURO-2024-ի խմբային փուլի խաղում 1։0 հաշվով հաղթեց Իտալիային։
Այդ խաղում դեղին քարտ ստացավ իսպանացի հենակետային կիսապաշտպան Ռոդրին։
Այս դեղին քարտը ֆուտբոլիստի համար երկրորդն էր Եվրոպայի ընթացիկ առաջնությունում։ Այսպիսով Ռոդրին որակազրկվեց և բաց կթողնի Ալբանիայի հետ հանդիպումը (հունիսի 24)։