Նաթան Ակե. «Ֆրանսիան շատ լավ ու արագ հարձակվողներ ունի»

Հոլանդիայի հավաքականի պաշտպան Նաթան Ակեն կիսվել է EURO-2024-ում Ֆրանսիայի հետ խաղի մասին իր կարծիքով։

«Ֆրանսիան շատ լավ ու արագ հարձակվողներ ունի։ Դուք պետք է որոշեք, թե երբ հարձակվել և երբ պաշտպանվել: Հասկանալի է, որ մենք ցանկանում ենք կենտրոնանալ մեր և մեր որակների վրա։ Դուք պետք է հստակ պլան կազմեք: Մենք չենք կարող հենց այնպես պաշտպանվել: Մենք պետք է առաջ շարժվենք»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հոլանդիա – Ֆրանսիա հանդիպումը կկայանա հունիսի 21-ին։