Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն EURO-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում Իտալիային հաղթելուց հետո (1։0) ամփոփել է հանդիպումը։
«Շատ բարդ խաղ էր: Մենք տիրում էինք խաղի բոլոր փուլերին, բազմաթիվ պահեր ստեղծեցինք, իսկ արդյունքը շատ կարճ էր։
Ես ուրախ եմ, գոհ և ամենից շատ հպարտ եմ թիմով։ Ես օրեր առաջ արդեն ասացի, որ նրանք երբեք չեն հոգնում խաղալուց և հաղթելուց, և նրանք ևս մեկ անգամ ապացուցեցին դա։
Մենք պետք է շարունակենք աշխատել նույն ոգով։ Մեզնից լավը չկա։ Մենք հարգում ենք բոլոր թիմերին և պետք է շարունակենք աշխատել այս համոզմամբ»,- դե լա Ֆուենտեի խոսքերը մեջբերում է AS-ը։