Լիոնել Մեսսին. «Սա իմ վերջին Կոպա Ամերիկան է»

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ասել է, որ 2024 թվականի Ամերիկայի գավաթը, որը մեկնարկել է ԱՄՆ-ում, վերջինն է լինելու իր կարիերայում։

Միևնույն ժամանակ, 36-ամյա ֆուտբոլիստը դեռ չի որոշել, թե արդյոք հանդես կգա 2026 թվականի աշխարհի առաջնությունում, որում արգենտինացիները պետք է պաշտպանեն 2022 թվականի աշխարհի առաջնությունում նվաճած տիտղոսը։

«Այո, սա իմ վերջին Ամերիկայի գավաթն է: Մենք նորից կփորձենք հաղթել։ Ինչ վերաբերում է հաջորդ Աշխարհի առաջնությանը, ապա ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Պետք է քայլ առ քայլ շարժվել։ Հիմա ինձ լավ եմ զգում»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը՝ վկայակոչելով արգենտինական TyC Sports հեռուստաալիքին տված հարցազրույցը։

Կոպա Ամերիկայի մեկնարկային խաղում Արգենտինան 2:0 հաշվով հաղթել է Կանադային։