EURO-2024-ում ընտրանիներն արդեն կրկնել են EURO-2020-ի ցուցանիշը

Հունիսի 21-ին Ուկրաինայի հավաքականը EURO-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում կամային հաղթանակ տարավ Սլովակիայի ընտրանու նկատմամբ։ Հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ ուկրաինացիների։

Սա արդեն 4-րդ կամային հաղթանակն է EURO-2024-ում։ Նախկինում նման հնարք էին կատարել Իտալիան՝ Ալբանիայի հետ խաղում (2:1), Հոլանդիան՝ Լեհաստանի (2:1) և Պորտուգալիան՝ Չեխիայի հետ խաղում (2:1):

Ամբողջ EURO-2020-ի ընթացքում գրանցվեցին նույն 4 կամային հաղթանակները։