Հինգշաբթի օրը՝ հունիսի 20-ին, կայացավ EURO-2024-ի 2-րդ տուրի Դանիա – Անգլիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։
Անգլիական թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Հարի Քեյնը։ Նա դարձավ պատմության մեջ երրորդ անգլիացին, ով գոլ խփեց չորս խոշոր մրցաշարերում: Նախկինում դա հաջողվել էր Մայքլ Օուենին ու Ուեյն Ռունիին։
Քեյնը նաև պատմության մեջ առաջին անգլիացին է, ով 5+ գոլ է խփել ինչպես Եվրոյում, այնպես էլ աշխարհի առաջնությունում։