Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը մեկնաբանել է EURO-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի Դանիայի հետ ոչ-ոքին (1։1)։
«Մրցաշարի մեկնարկից առաջ մենք ասում էինք, որ հեշտ հանդիպումներ չկան։ Կարծում եմ՝ այսօր նկատելի էր։
Մենք դեռ կարող ենք բարելավել մեր խաղը գնդակով և առանց գնդակի: Կարծում եմ, որ լավ թիմի նշանն այն է, երբ դու չես ցուցադրում քո լավագույն ֆուտբոլը, բայց այնուամենայնիվ գտնում ես արդյունքի հասնելու միջոց, ինչպես դա արեցինք վերջին երկու հանդիպումներում։
Մենք մեր խմբի առաջատարն ենք, բայց հասկանում ենք, որ կարող ենք ավելի լավը դառնալ։ Հավանաբար, տանը մեծ աղմուկ և հիասթափություն կլինի, բայց մենք դա արդեն զգացել ենք նախորդ Եվրոյում, երբ ոչ-ոքի խաղացինք Շոտլանդիայի հետ: Քայլ առ քայլ մենք կհասնենք մեր գագաթնակետին»,- Քեյնի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը: