Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը խոսել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։ Երկուսն էլ նախկինում հանդես են եկել ՊՍԺ-ում:
«Իմ տպավորությունը նրա մասին հավանաբար նույնն է, ինչ բոլորի տպավորությունները: Նա, կարելի է ասել, այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էԼ Այն, ինչ նա անում է խաղադաշտում, ինքնին խոսում է: Երբ ես ՊՍԺ-ում էի, մենք միասին ժամանակ էինք անցկացնում ոչ միայն մարզումների և խաղերի ժամանակ։
Մենք պարբերաբար տեսնում էինք միմյանց։ Մենք հիանալի ընկերական հարաբերություններ ունեինք, և այդ ժամանակից ի վեր մենք կապի մեջ ենք»,- Վեյնալդումի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։