Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Իսպանիան հաղթեց Իտալիային։ Հանդիպումն ավարտվել է՝ 1։0 հաշվով։
Հանդիպման 55-րդ րոպեին իտալացիներից ինքնագոլի հեղինակ դարձավ Ռիկարդո Կալաֆիորին։
Երկրորդ անընդմեջ հաղթանակի շնորհիվ Իսպանիայի հավաքականը 6 միավորով իրեն երաշխավորեց B խմբում առաջին տեղից։ Եվրոպայի գործող չեմպիոնները, որոնք առաջին պարտությունը կրեցին մրցաշարում, երկրորդ տեղում են 3 միավորով։
Հունիսի 24-ին կայանալիք եզրափակիչ տուրում Իսպանիան կմրցի Ալբանիայի հետ, իսկ Իտալիան կհանդիպի Խորվաթիային։