EURO-2024-ի D խմբի երկրորդ տուրում Լեհաստանը մրցեց Ավստրիայի դեմ։
Ավստրիացիները կարողացան կոտրել լեհերի դիմադրությունն ու առավելության հասնել 3։1 հաշվով։
9-րդ րոպեին Գերնոտ Թրաուները բացեց խաղի հաշիվը։ 30-րդ րոպեին Քշիշտոֆ Պյոնտեկը հավասարեցրեց, բայց ավելին անել լեհերը դրանից հետո չկարողացան։
Ավստրիացիները Քրիստոֆ Բաումգարտների ու Մարկո Արնաուտովիչի գոլերի շնորհիվ կարողացան հաղթանակի հասնել։
Այս խաղից հետո Ավստրիան ունի 3 միավոր, Լեհաստանը դեռ միավոր չունի։ Խմբի մյուս խաղում Ֆրանսիան կմրցի Նիդերլանդների դեմ։