Լոնդոնի «Չելսին» երեք առաջարկ է արել Մադրիդի «Ատլետիկոյի» 20-ամյա հարձակվող Սամուել Օմորոդիոնի տրանսֆերի համար։ Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Մատեո Մորետոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը երեք անգամ դիմել է Մադրիդի «Ատլետիկոյին»՝ իսպանացի հարձակվողի տրանսֆերի համար։ Նրանց վերջին առաջարկը հասնում էր 50 միլիոն եվրոյի և բոնուսների, սակայն «կապույտները» հրաժարվեցին վաճառել խաղացողին:
Հաղորդվում է, որ Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է պահպանել Օմորոդիոնին հաջորդ մրցաշրջանում: Ավելի վաղ մամուլում հաղորդվում էր, որ իսպանացին կարող է հեռանալ թիմից, եթե ամռանը նրան առաջարկեն մոտ 80 միլիոն եվրո։