Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։
Ինչպես հայտնում է Team Talk-ը՝ թուրք կիսապաշտպանին ձեռք բերելով հետաքրքրված է «Լիվերպուլը»։
Հիշեցնենք, որ Գյուլերը տարբեր վնասվածքների պատճառով բաց էր թողել նախորդ մրցաշրջանի առաջին հատվածը, սակայն հետո կարողացավ Լա Լիգայի տասը հանդիպումներում վեց գոլ խփել։