Անդրեաս Սկով Օլսեն. «Ընդհանուր առմամբ մենք գերազանցում էինք Անգլիային»

Դանիայի հավաքականի հարձակվող Անդրեաս Սկով Օլսենը ամփոփել է EURO-2024-ի Անգլիայի հավաքականի դեմ հանդիպումը (1։1)։

«Մենք շատ լավ խաղ ցուցադրեցինք: Մենք շատ էներգիա ունեինք։ Կարծում եմ՝ խաղի մեծ մասում կատարյալ ֆուտբոլ ցուցադրեցինք։ Ընդհանուր առմամբ մենք գերազանցում էինք Անգլիային։ Խաղը հաղթելու հնարավորություն ունեինք։

Այսօր բոլորը հիանալի հանդես եկան: Սա մեզ մի փոքր պետք էր և բավականին երկար սպասեցինք այս հանդիպմանը։ Այսօր ամեն ինչ անցավ հնարավորինս լավ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։