Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Շերդան Շաքիրին գնահատել է իր թիմի խաղը Եվրո-2024-ի Շոտլանդիայի հետ խաղում (1։1)։
«Մենք հիասթափված էինք, որ չհաղթեցինք, բայց ի վերջո հաշիվը 1։1 է, ինչը արդար արդյունք է։ Շոտլանդիան պայքարեց մինչև վերջ և փորձեց նաև գոլեր խփել, բայց կարծում եմ, որ մենք լավագույնն էինք խաղադաշտում։
Եթե մենք գոլ խփեինք ու հաշիվը դարձնեինք 2։1, գուցե խաղն ավելի բաց լիներ, և մենք կարող էինք ևս մեկ գոլ խփել։ Մենք պետք է սովորենք այս խաղից, որ պետք է գոլ խփել և օգտագործել մեր հնարավորությունները»,- Շաքիրիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։