Ուիլյամ Սալիբա. «Կարծում եմ, որ նա լավագույն պաշտպաններից մեկն է»

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ուիլյամ Սալիբան խոսել է Հոլանդիայի հավաքականի ավագ Վիրջիլ վան Դեյկի մասին։

«Կարծում եմ, որ նա լավագույն պաշտպաններից մեկն է, որին ես տեսել եմ, և նա միանշանակ ուղենիշ է թիմի համար։ Ինձ բախտ է վիճակվել մի քանի անգամ խաղալ նրա դեմ, ուստի դժվար կլինի գործել նման պաշտպանի դեմ»,- Սալիբայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում հունիսի 21-ին կհանդիպեն Հոլանդիան ու Ֆրանսիան։