ՈւԵՖԱ-ն պատժել է Սերբիայի ֆուտբոլային միությանը EURO-2024-ի Անգլիայի հետ խաղից հետո

ՈւԵՖԱ-ն պատժել է Սերբիայի ֆուտբոլային միությանը Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի Անգլիայի հավաքականի հետ խաղի արդյունքներով։

Սերբիայի հավաքականին մեղադրանք է առաջադրվել հետևյալի համար՝ «առարկաներ նետելու», որի համար 4,5 հազար եվրո տուգանք է նշանակվել և «սադրիչ հաղորդագրություն փոխանցելու, որը չի համապատասխանում մարզական իրադարձությանը»։ Դրա համար ՈւԵՖԱ-ն տուգանել է Սերբիայի ֆուտբոլային միությանը 10 հազար եվրոյով։

Հիշեցնենք, որ Սերբիայի հավաքականը 0։1 հաշվով պարտվել է Անգլիայի ընտրանուն։

Հաջորդ խաղում Սերբիայի հավաքականը կհանդիպի Սլովենիայի, իսկ Անգլիան՝ Դանիայի հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան հունիսի 20-ին։