Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն նշել է այն ֆուտբոլիստի անունը, ով իր կարծիքով արժանի է ստանալ «Ոսկե գնդակը»։
«Մրցանակը պետք է ստանա պաշտպան Դանի Կարվախալը։ Ես արդեն տաս օր է, ինչ խոսում եմ այս մասին։ Մարդիկ չեն գնահատում այն ամենը, ինչ նա անում է։ Նա պատմության լավագույն աջ պաշտպանն է։ Նույնիսկ Կաֆուն վերջերս ասաց դա։ Կարծում եմ, որ նա արժանի է այս մակարդակի մրցանակի։
Բայց պարզ է, թե ինչպես է ամեն ինչ աշխատում։ Նրա արժանիքները չեն վաճառվում այնպես, ինչպես Վինիսիուսի, Բելինգհեմի կամ Կրոսի արժանիքները։ Բայց նա միակն է, ով մեկնարկեց Չեմպիոնների Լիգայի բոլոր վեց եզրափակիչներում, որոնք «Ռեալը» հաղթեց այս ընթացքում»,- Խոսելուի խոսքերն է մեջբերում AS-ը։