Չորեքշաբթի օրը՝ հունիսի 19-ին, Շվեյցարիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Շոտլանդիայի հետ Եվրո-2024-ի խաղում (1։1)։
Շվեյցարացիների կազմում միակ գոլը խփեց Շերդան Շաքիրին։
Ըստ Opta-ի՝ Շաքիրին դարձել է միայն 7-րդ ֆուտբոլիստը՝ 5+ գոլերով աշխարհի առաջնությունում և 5+ գոլերով՝ Եվրոպայի առաջնություններում։ Այս ցուցանիշով նա կրկնել է Միշել Պլատինիի, Յուրգեն Կլինսմանի, Զինեդին Զիդանի, Թիերի Անրիի, Կրիշտիանու Ռոնալդուի և Ռոմելու Լուկակուի ցուցանիշը։