Եզրային պաշտպան Դանի Կարվախալը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից» 2025 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է AS-ը։ Այդ կապակցությամբ «Ռեալի» ղեկավարությունը սկսել է նրան փոխարինող փնտրել։
Իսպանացուն փոխարինելու թեկնածուների ցանկում երկու անուն կա։ Խոսքը ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմիի և «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսի մասին է։ Մինչ այժմ «Ռեալը» չի կողմնորոշվել առաջնահերթ ընտրության հարցում։
Կարվախալը «Ռեալի» սան է։ Անցած մրցաշրջանում Կարվախալը մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։