Մեյսոն Գրինվուդը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Լացիոն» բանակցություններ է վարում ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Նրանք ցանկանում են ֆուտբոլիստին գնել 35,5 միլիոն եվրոյով։

Նշվում է, որ բանակցություններն ընթանում են դրական հունով։ Համաձայնագիրը կարող է աճել, քանի որ այն կներառի բոնուսներ ֆուտբոլիստի կողմից որոշակի ցուցանիշների հասնելու համար։

«Լացիոն» միակ ակումբը չէ, որ հետաքրքրված է Գրինվուդով։ Իտալիայում անգլիացուն ցանկանում են տեսնել նաև «Յուվենտուսն» ու «Նապոլին»։