Լուկա Զիդանը կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ թիմ

Ֆրանսիացի դարպասապահ Լուկա Զիդանը կարող է հեռանալ «Էյբարից» և կարիերան շարունակել իսպանական մեկ այլ ակումբում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա դարպասապահին հրավիրելով հետաքրքրված է «Ռայո-Վալյեկանո»։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է ընդամենը երկու միլիոն եվրո:

Նրա աշխատանքային պայմանագիրը «Էյբարի» հետ գործում է մինչև 2026 թվականի կեսերը։