«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Վերջին շաբաթների ընթացքում խոսակցություններն ակտիվորեն կապում են 23-ամյա վրացիին ՊՍԺ-ի հետ: Սակայն Խվիչան այլ տարբերակներ ունի։
Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը՝ «Լիվերպուլը» հարցում է կատարել Կվարացխելիայի իրավիճակի վերաբերյալ։ Ավելի վաղ Կվարացխելիայի ներկայացուցիչները խոսել էին «Նապոլիից» հեռանալու ֆուտբոլիստի ցանկության մասին։
Նշենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը Խվիչա Կվարացխելիային գնահատում է 80 մլն եվրո։