PROFFOOTBALL-ը այս անգամ զրուցել է «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանի հետ։
-Կխոսե՞ք ավարտված մրցաշրջանի մասին, ստացվա՞ծ էր այն, թե՞ ոչ։
-«Արարատ-Արմենիայի» առջև միշտ դրված է, որ դառնա Հայաստանի չեմպիոն, բայց չկարողացանք դա այս տարի։ Կարողացանք հաղթել Հայաստանի գավաթը, որը առաջինն էր ակումբի պատմության մեջ։ Ընդհանուր առմամբ, կարելի է ավարտված մրցաշրջանը գնահատել բավարար։
–Ի՞նչ սպասենք գալիք մրցաշրջանում թիմից, հատկապես Եվրագավաթային փուլում։
-Պետք է մեծ աշխատանք կատարենք, շատ մարզվենք։ Գալիք մրցաշրջանը մեզ համար հեշտ չի լինելու, եվրագավաթային փուլում բարդ հանդիպում է մեզ սպասվելու։ Պայքարելու ենք Հայաստանի առաջնությունում չեմպիոն դառնալու համար, բայց հեշտ չի լինի դա։
-Կ՞խոսեք Ձեր ապագայի մասին։
-Ես այստեղ եմ և ինձ շատ լավ եմ զգում։ Իմ ապագան ամբողջովին կապված է «Արարատ-Արմենիայի» հետ։ Շատ եմ ուզում այս ակումբի կազմում դառնալ Հայաստանի չեմպիոն։
-Ի՞նչ կասեք Եվրոպայի 2024 թվականի առաջնության մասին, որ հավաքականին ե՞ք համարում ֆավորիտ։
-Մի քանի ֆավորիտ կա, որոնք պայքարելու են չեմպիոնության համար։ Կարող եմ նշել՝ Գերմանիային, Ֆրանսիային, Իտալիային և Պորտուգալիային։ Բայց մտածում եմ, որ ավելի ուժեղ կգտնվի Ֆրանսիան։