Ջիմ Ռեթքլիֆը «Մանչեսթեր Յունայթեդը» համեմատել է «Կոկա-Կոլայի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը ընդգծել է իր ակումբի հատուկ կարգավիճակը համաշխարհային կոորդինատային համակարգում։

«Աշխարհում բոլորը ճանաչում են Մանչեսթերը «Մանչեսթեր Յունայթեդի» շնորհիվ: «Մանչեսթեր Յունայթեդը» նման է «Կոկա-Կոլային», այնպես չէ՞: Նրա մասին բոլորը գիտեն։ Չգիտեմ՝ ինչու, բայց դա փաստ է», – Ռատկլիֆի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Ջիմ Ռեթքլիֆի INEOS ընկերությունը ձմռանը գնել է «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի մի մասը։ Հենց INEOS-ն է ստանձնել ակումբի ֆուտբոլային գործերի կառավարումը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի անցած մրցաշրջանն ավարտել է աղյուսակի միայն ութերորդ հորիզոնականում։