Ժերեմի Ֆրիմպոնգը կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է ուժեղացնել թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

CatalunyaRadio-ն հաղորդում է, որ Ֆլիկը առաջնահերթ թիրախ է դարձրել Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգին։ Ֆրիմպոնգը աջ պաշտպան է, բայց կարող է գործել ամբողջ աջ եզրով:

«Բարսելոնան» կարող է փորձել ձեռք բերել 23-ամյա հոլանդացուն 40-50 միլիոն եվրոյի դիմաց։

Ֆուտբոլիստն այժմ Հոլանդիայի հավաքականի հետ մասնակցում է Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը։