Յան Օբլակ․ «Սա հիասթափեցնող խաղ էր»

Սլովենիայի հավաքականի ավագ և դարպասապահ Յան Օբլակն ամփոփել է Սերբիայի հավաքականի դեմ EURO-2024-ի հանդիպման արդյունքները (1։1)։

«Սա հիասթափեցնող խաղ էր, քանի որ մենք շատ մոտ էինք հաղթանակին։ Բայց սա ֆուտբոլ է։

Մենք շատ բարձր մակարդակով խաղացինք, բայց, ցավոք, գոլ բաց թողեցինք»,- Օբլակի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։