Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ թիմի ձախ պաշտպան Լյուկ Շոուն չի կարողանա մասնակցել Եվրո-2024-ի հաջորդ հանդիպմանը։
«Շոուն չի մասնակցի հաջորդ խաղին, բայց նրա ապաքինումը համահունչ է մեր ի սկզբանե նախանշած ծրագրին։
Մի քիչ ավելի շատ աշխատանք է պետք։ Կան օրեր, երբ նա պետք է անի ավելին, քան մյուսները։ Նա դեռ շփվում է ուրիշների հետ և աշխատում է իր օրակարգի վրա»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է BBC-ն։