Գարեթ Սաութգեյթ․ «Այս պահին մենք չենք խաղում այնպես, ինչպես կցանկանայինք»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը EURO-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում Դանիայի հետ ոչ-ոքիից հետո (1։1) ամփոփել է խաղը։

«Ակնհայտ է, որ մենք այնքան էլ լավ հանդես չեկանք, որքան ակնկալում էինք։ Այս պահին մենք բավականաչափ լավ չենք օգտագործում գնդակը և պետք է լուծում գտնենք այս խնդրին։

Պետք է ավելի լավ ճնշում գործադրենք մրցակցի վրա, քան մեր անցկացրած երկու հանդիպումներում։ Այս պահին մենք չենք խաղում այնպես, ինչպես կցանկանայինք»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ն։