«Արսենալի» կիսապաշտպան Գաբրիել Մարտինելին հայտնել է, որ «զինագործները» մտադիր են հաջորդ մրցաշրջանում պայքարել բոլոր տիտղոսների համար։
«Մենք շատ երիտասարդ թիմ ունենք՝ մեծ ներուժով: Կասկած չկա, որ մենք էլ ավելի ենք աճելու։
Մենք պատրաստվում ենք պայքարել բոլոր տիտղոսների համար՝ Պրեմիեր Լիգա, Չեմպիոնների Լիգա, Անգլիայի գավաթ։ Մարդիկ մեծ հավատ ունեն մեր աշխատանքին։ Այժմ մենք պետք է կենտրոնանանք տիտղոսներ նվաճելու վրա»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։
2023/24 մրցաշրջանում Միկել Արտետայի թիմը Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ երկու միավոր զիջելով «Մանչեսթեր Սիթիին»։