EURO-2024. Սերբիայի հավաքականը փրկվեց պարտությունից՝ Սլովենիայի հետ խաղում 🎥

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Սերբիայի և Սլովենիայի հավաքականները ոչ-ոքի խաղացին։

Մյունխենի մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով

69-րդ րոպեին սլովենացիների կազմում հաշիվը բացեց Ժան Կարնիչնիկը, իսկ մրցավարի ավալացրած 6-րդ րոպեին Լուկա Յովիչը փրկեց իր թիմին պարտությունից։

Հիշեցնենք, որ Սերբիայի հավաքականը EURO-2024-ում վաստակեց իր առաջին միավորը և խմբային փուլը կավարտի հունիսի 25-ին Դանիայի դեմ խաղով։ Սլովենիան երկրորդ խաղն անընդմեջ ոչ-ոքի խաղաց և այժմ C խմբում երկրորդ տեղում է։ Սլովենացիները խմբում իրենց վերջին հանդիպումը կանցկացնեն հունիսի 25-ին Անգլիայի հետ։