EURO-2024. Դանիայի և Անգլիայի հավաքականները չպարզեցին հաղթողին 🎥

Հինգշաբթի օրը՝ հունիսի 20-ին, Ֆրանկֆուրտում կայացավ EURO-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի Անգլիայի և Դանիայի հավաքականների հանդիպումը։

Թիմերի միջև հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացել է անգլիացիների ավագ Հարի Քեյնը։ Դանիայի հավաքականը կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը 34-րդ րոպեին՝ Մորտեն Ջուլմանի հեռահար հարվածով:

Անգլիան 4 միավորով C խմբի առաջին տեղում է։ Դանիան և Սլովենիան ունեն 2, իսկ Սերբիան՝ 1 միավոր։

Խմբային փուլի վերջին տուրում Անգլիան կմրցի Սլովենիայի, իսկ Դանիան՝ Սերբիայի հետ։