«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն չի տեղափոխվի «Բավարիա», հայտնում է Trivela-ն։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը դեմ չէր լինի փոխել ակումբային գրանցումը և տեղափոխվել Մյունխեն, սակայն նրան չի բավարարել «Բավարիայի» առաջարկը։
«Բավարիան» երկրորդ անգամն է, որ հետաքրքրություն է ցուցաբերում բարիլիացի կիսապաշտպանին ձեռք բերելու հարցում: Կողմերի միջև առաջին շփումը տեղի է ունեցել 2022/23 մրցաշրջանի վերջում։