Ժերար Պիկե. «Նրան փայլուն ապագա է սպասվում»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն կարծում է, որ Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը նոր դարաշրջան կսահմանի ֆուտբոլում:

«Կան մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք փայլուն ապագա ունեն: Եվրոպայի առաջնությունը նրանց համար բեկումնային կլինի։ Լամին Յամալը կսահմանի դարաշրջանը»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Bild-ը։

16-ամյա Յամալը Եվրո-2024-ի խմբային մրցաշարի 1-ին տուրի Խորվաթիայի հետ խաղում (3:0) գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Իսպանացին դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։