Անտուան ​​Գրիզման. «Նա իրեն շատ լավ է զգում»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան ​​Գրիզմանը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչպես է Կիլիան Մբապպեի ինքնազգացողությունը վնասվածքից հետո։

Հիշեցնենք, որ Մբապպեն կոտրել էր քիթը Ավստրիայի հետ խմբային փուլի խաղում (1։0)։

«Մբապպեն իրեն շատ լավ է զգում։ Մենք կհետևենք իրավիճակին մինչև վերջին պահը՝ կախված նրա զգացմունքներից։ Մենք պատրաստ ենք, ամեն ինչ լավ է»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Վաղը (հունիսի 21-ին) ֆրանսիացիները հանդիպում կանցկացնեն Հոլանդիայի հետ։