Էնդրյու Ռոբերտսոն. «Շոտլանդիան ավելի նման էր իրեն Շվեյցարիայի դեմ խաղում»

Շոտլանդիայի հավաքականի պաշտպան և ավագ Էնդրյու Ռոբերտսոնը խոսել է Շվեյցարիայի հետ ոչ-ոքիի մասին (1։1)։

«Մենք արդեն շատ ավելի նման էինք մեզ։ Մենք ագրեսիվ գործեցինք, առաջ շարժվեցինք և ավելի լավ մեկնարկ չէինք կարող պատկերացնել։ Մենք հնարավորություններ ունեինք, բայց նրանք նույնպես հնարավորություններ ունեին»,- Ռոբերտսոնի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։

Չեմպիոնական նախորդ խաղում շոտլանդացիները ջախջախիչ պարտություն կրեցին Գերմանիայից 1:5 հաշվով և այժմ զբաղեցնում են A խմբի աղյուսակի 3-րդ տեղը (1 միավոր)։