Ալֆոնսո Դևիսը խոսել է «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին

«Բավարիայի» և Կանադայի հավաքականի պաշտպան Ալֆոնսո Դևիսը խոսել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։

«Տեղափոխվե՞լ «Ռեալ Մադրիդ». Երբ Ամերիկայի գավաթն ավարտվի, կտեսնենք, թե ինչ կլինի»,- Դևիսի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դևիսն այժմ ավելի մոտ է մյունխենցիների հետ պայմանագիրը երկարաձգելուն, քան Իսպանիա տեղափոխվելուն։

Անցած մրցաշրջանում Դևիսը մասնակցել է 42 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։