EURO-2024-ում արդեն 13 գոլ է խփվել տուգանային հրապարակից դուրս՝ ավելի շատ, քան ամբողջ ԱԱ-2022-ում

Դանիայի հավաքականի կիսապաշտպան Մորտեն Ջուլմանի գոլը Անգլիայի դարպասը 13-րդն էր 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում տուգանային հրապարակից դուրս։

EURO-2024-ում արդեն ավելի շատ գոլեր են խփվել տուգանային հրապարակից դուրս, քան ամբողջ 2022 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղ գրանցվել է 12 այդպիսի գոլ, հայտնում է Opta Sports-ը։