Վրաստանի հավաքականի մարզիչը քննադատել է թուրք երկրպագուների պահվածքը

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը դժգոհ է մնացել Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպման ժամանակ թուրք երկրպագուների պահվածքից։

Դորտմունդի ստադիոնում կայացած խաղում վրացիները պարտություն կրեցին Թուրքիայից (1:3):

«Առաջին հերթին մենք այսօր խաղացինք աշխարհի ամենաֆանտաստիկ մարզադաշտերից մեկում: Սա իսկապես հիանալի մարզադաշտ է՝ ստեղծված ֆուտբոլի և զգացմունքների համար։ Մարզադաշտում հիանալի մթնոլորտ է։ Կարծում եմ, որ շատ խաղացողների համար սա նորություն էր:

Միակ բանը, ինչի համար ափսոսում եմ, թուրք երկրպագուների պահվածքն է մեր ազգային հավաքականի նկատմամբ։ Չեմ կարծում, որ սա պետք է արվի, մենք արժանի ենք հարգանքի։ Ցավոք սրտի, նրանք Թուրքիայի համար լավ իմիջ չստեղծեցին։

Բայց երկու թիմերն էլ ֆանտաստիկ հանդիպում անցկացրին, բոլորը զգացին խաղն ու մթնոլորտը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը :