Ստյուարտ Պիրս․ «Դա կարող է ծիծաղելի թվալ, բայց գուցե նրանք այնքան էլ չեն վստահում Ռոնալդուին»

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ստյուարտ Պիրսը Եվրո-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի Պորտուգալիա – Չեխիա խաղից հետո (2։1) ենթադրել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հայրենակիցները խաղի ընթացքում չեն վստահում իրեն։

«Դա կարող է ծիծաղելի թվալ, բայց գուցե նրանք այնքան էլ չեն վստահում Ռոնալդուին, որպեսզի շարունակեն նրան գնդակ մատակարարել: Խաղում եղան պահեր, երբ նա փոխանցում էր խնդրում, բայց փոխանցումներ չտրվեցին նրան։

Օրինակ՝ Բերնարդու Սիլվայի հետ կապված դեպք եղավ, երբ Ռոնալդուն ավելի շահեկան դիրքում էր ու փոխանցում խնդրեց, բայց խաղընկերն անտեսեց նրան»,- Պիրսի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Պորտուգալիայի և Չեխիայի հավաքականները Եվրո-2024-ում F խմբում խաղում են Վրաստանի և Թուրքիայի հավաքականների հետ։

Խմբային փուլի 2-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը կմրցի Թուրքիայի, իսկ չեխերը՝ Վրաստանի ընտրանու հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան հունիսի 22-ին։