Մադրիդի «Ռեալը» խիստ անհանգստացած է, որ իրենց նոր հարձակվող Կիլիան Մբապպեն Եվրո-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի վերջին՝ Ավստրիա – Ֆրանսիա (0:1) խաղում քթի կոտրվածք է ստացել։
«Մենք մտահոգված ենք Մբապպեի վնասվածքով, բայց մինչև հունիսի 1-ը նա պաշտոնապես մեր ֆուտբոլիստը չէ։ Քանի որ Ֆրանսիայի հավաքականը Եվրոյում է, նորմալ է, որ նրանք մտածում են իրենց և ոչ թե «Ռեալի» շահերի մասին»,- տարածել է թիմի մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնում է աղբյուրը, մադրիդյան ակումբն ունի արդիականացված դիմակներ ստեղծելու տեխնոլոգիա, որոնք ֆուտբոլիստները կրում են դեմքի ոսկորների կոտրվածքի դեպքում։ «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը երկու տարի առաջ նման դիմակ է կրել։