«Ռեալն» ու «Բավարիան» առաջիկա ժամերին կքննարկեն Ալֆոնսո Դևիսի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալն» ու «Բավարիան» առաջիկա ժամերին կքննարկեն Ալֆոնսո Դևիսի տրանսֆերը։

Նախկինում 23-ամյա պաշտպանը հրաժարվել էր նոր պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ, ինչի արդյունքում «Բավարիան» հրաժարվեց պայմանագիրը երկարաձգելու տարբերակից։

Հաղորդվում էր նաեւ, որ «Ռեալը» պատրաստ չէ պաշտպանի համար վճարել ավելի քան 30 միլիոն եվրո։

Ինչպես հայտնում է Cadena SER-ը, գերմանական ակումբը մոտակա ժամերի ընթացքում կկապվի Մադրիդի հետ՝ պարզելու, թե արդյոք Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը համաձայն է ավելացնել տրանսֆերային գումարը։

Եթե ​​մադրիդյան ակումբը չհամաձայնի այս պայմաններին, ապա Դևիսը ևս մեկ տարի կմնա «Բավարիայում», իսկ հետո 2025 թվականին ազատ գործակալի կարգավիճակով կկարողանա տեղափոխվել «Ռեալ»։