Մարկո Պաշալիչ. «Առաջին խաղակեսը չստացվեց այնպես, ինչպես պատկերացնում էինք ու պլանավորում էինք»

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Պաշալիչը մեկնաբանել է իր թիմի ոչ-ոքին Ալբանիայի հետ Եվրոպայի առաջնության 2-րդ տուրի խաղում (2:2)։

«Ափսոս. Առաջին խաղակեսը չստացվեց այնպես, ինչպես պատկերացնում էինք ու պլանավորում էինք։ Երկրորդ խաղակեսում մենք ուժեղ ճնշում գործադրեցինք, երկու գոլ խփեցինք ու շրջեցինք հանդիպումը։ Եվս մեկ գոլ չխփեցինք, որը կապահովեր մեր հաղթանակը խաղում։

Ալբանացիները ցույց տվեցին, որ չեն հանձնվում և ուժեղ են։ Այնուամենայնիվ, մենք դեռ խաղի մեջ ենք և դեռ հնարավորություն ունենք վերջին խաղում դուրս գալ խմբից»,- Պաշալիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Խորվաթիայի հավաքականը խաղում է Եվրոպայի 2024 թվականի առաջնության B խմբում, 1-ին տուրում խորվաթները խոշոր՝ 0:3 հաշվով պարտվել են Իսպանիային։ Այսպիսով, Խորվաթիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի երկու խաղում ոչ մի հաղթանակ չի տարել, վերջին խաղում խորվաթները կհանդիպեն Իտալիայի հետ։