Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն Եվրո-2024-ի խմբային փուլի Ավստրիայի հետ խաղից հետո (1։0) սոցիալական ցանցերում գրառում է կատարել։
«Նա, ով ռիսկի չի դիմում, չի հաղթում»,- գրել է հարձակվողը սոցիալական ցանցերում։
Ավստրիայի հետ հանդիպման 86-րդ րոպեին 25-ամյա ֆրանսիացին բախվել է պաշտպան Կևին Դանսոյին, ինչի արդյունքում ուժեղ հարված է ստացել քթին։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ նա վիրահատության կարիք կունենա, սակայն Դյուսելդորֆի հիվանդանոցում հետազոտվելուց հետո որոշվեց անել առանց վիրահատության։
Եվրո-2024-ի երկրորդ խաղում Ֆրանսիան հունիսի 21-ին կմրցի Հոլանդիայի հետ, իսկ հունիսի 25-ին կհանդիպի Լեհաստանի հետ։