Յան Օբլակ․ «Իմ երազանքն իրականացավ»

Սլովենիայի հավաքականի դարպասապահ Յան Օբլակն ամփոփել է EURO-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի Դանիայի հետ հանդիպման արդյունքները (1:1)։

Օբլակն իր ազգային հավաքականի կազմում առաջին անգամ հանդես եկավ EURO-ում։

«Սա ինձ համար շատ բան է նշանակում, երազանքս իրականացավ: Ինչ վերաբերում է Դանիայի հետ ոչ-ոքիին, ապա սկզբում ինձ չբավարարեց արդյունքը, կարծում էի, որ կարող ենք ավելի լավ խաղալ։ Բայց հետո ես նկատեցի, թե ինչպիսի թիմի դեմ ենք, և ավելի հեշտացավ:

Քիչ բաներ կան, որոնք կարող են ինձ լիովին բավարարել, ես միշտ մտածում եմ, թե ինչ կարելի է ավելի լավ անել։ Ցանկացած մարզիկ մտածում է միայն հաղթանակի մասին»,- Օբլակի խոսքերն է մեջբերում AS-ը։