Գերմանիայի նոր վարդագույն մարզաշապիկը դարձել է ազգային հավաքականի պատմության ամենաշատ վաճառվող արտագնա մարզաշապիկը։
Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ մարզաշապիկը գերազանցել է Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ վաճառքի հանվելուց ի վեր ամենաշատ վաճառված մարզաշապիկների ռեկորդը:
Գերմանիայում 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է հունիսի 14-ին և կտևի մինչև հուլիսի 14-ը։ Խմբային փուլում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 3-րդ տեղերը զբաղեցրած չորս լավագույնները դուրս կգան 1/8 եզրափակիչ։ Մրցաշարի փլեյ-օֆֆը կանցկացվի օլիմպիական համակարգով՝ մրցաշարից պարտված թիմերի դուրսբերմամբ։
Ավելի վաղ իսպանական Marca մարզական հրատարակությունը հրապարակել էր Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1-ին տուրի խորհրդանշական հավաքականը։